Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով. գյուղապետ Հակոբ Արշակյան
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։
Հիշեցնենք, որ դեռևս մարտի կեսերին Շուռնուխի բնակիչներից մեկի 13 կովերն անցել էին թշնամուհսկողության տակ գտնվող տարածք։ Հայ սահմանապահներին ու ռուս խաղաղապահներին ադրբեջանցիներն ասել էին, որ երբ գտնեն, կվերադարձնեն, սակայն մինչև օրս չեն վերադարձրել։ Մոտավորապես 3 օր առաջ էլ 6 կով է անհետացել։
168.am–ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասաց, որ որևէ նորություն չկա։
«Դե, մեր ոչ ազնիվ հարևանները խոստացել էին, որ հենց գտնեն, կվերադարձնեն, բայց մինչև օրս նորություն չկա։ Դե, հիմա 13-ին գումարեք 6, 19 կով այս պահին չկա։ 6 կով մի երեք օր առաջ է անհետացել մառախուղի պատճառով»,- նշեց Հակոբ Արշակյանը։
Նա նաև շեշտեց, որ թշնամին հայկական կողմին մեկ անգամ է թույլատրել մտնել իր հսկողության տակ եղած տարածք ու կովերին փնտրել, դրանից հետո արգելել է ու ասել, երբ գտնեն՝ կվերադարձնեն։
Նմանատիպ հոդվածներ
Երևան՝ մեր օրեր. ձու գնելու համար հրմշտոց խանութներից մեկում
Հանրապետությունում ձվի դեֆիցիտ է: Քաղաքացիներն ահազանգում են, որ խանութներում ձու չկա: Եվ սա` Սուրբ Զատիկի տոն օրվա նախօ...
Երևանի խանութներում ձու չկա. սպառվել են անգամ 1 հատը 220-230 դրամ արժեցող հավկիթները. Mediaport
Երևանի խանութներից ու սուպերմարկետներից ի սպառ վերացել է հավկիթը: Այս մասին հայտնում է Mediaport-ը։ «Զատիկին ընդառա...
Ձու չունե՛նք, որ դուռը բացեք, հարցնեք, էլի չունե՛նք....
Ձու չունե՛նք, որ դուռը բացեք, հարցնեք, էլի չունե՛նք....Գրված է երեւանյան խանութներից մեկի դռանը: Լուսանկարը՝ Տաթեւ Հակոբ...
Երես չունի`չի գալիս. Միքայել եպիսկոպոս Աջապահյան՝ Փաշինյանի Սուրբ Զատիկի պատարագին չմասնակցելու մասին. ArmDaily
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընդառաջ ինքնամեկուսացվել է ու չի մասնակցելու Մեծ Զա...