Երես չունի`չի գալիս. Միքայել եպիսկոպոս Աջապահյան՝ Փաշինյանի Սուրբ Զատիկի պատարագին չմասնակցելու մասին. ArmDaily
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընդառաջ ինքնամեկուսացվել է ու չի մասնակցելու Մեծ Զատիկի Պատարագին։
Հասարակության լայն շերտերի մոտ սակայն քննարկումներ են գնում այն մասին, որ վարչապետը անտեսում է եկեղեցին ու այդպիսով դեմարշ անում եկեղեցու դեմ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը չէր մասնակցել նաև Սուրբ Ծննդյան Պատարագին։
ArmDaily.am-ի հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ չի կարծում, թե դա եկեղեցու դեմ դեմարշ է։
«Ես ավելի շատ կարծում եմ, որ երես չունի գալու` չի գալիս։ Ինչ դեմարշ։ Իր գալով կամ չգալով եկեղեցին ոչ իր առաքելությունից է շեղվելու, ոչ էլ տոնական մթնոլորտ է խաթարվելու։ Անշուշտ, դա շատ վատ է երկրի համար, մթնոլորտի համար, բայց ինքն արդեն այն մարդն է, որ իրապես երես չպիտի ունենա եկեղեցի մտնելու», - ասաց սրբազանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հավելեց, որ Փաշինյանը գիտի, որ անցանկալի անձ է` այդ իսկ պատճառով խուսափում է։
Նմանատիպ հոդվածներ
Երևան՝ մեր օրեր. ձու գնելու համար հրմշտոց խանութներից մեկում
Հանրապետությունում ձվի դեֆիցիտ է: Քաղաքացիներն ահազանգում են, որ խանութներում ձու չկա: Եվ սա` Սուրբ Զատիկի տոն օրվա նախօ...
Երևանի խանութներում ձու չկա. սպառվել են անգամ 1 հատը 220-230 դրամ արժեցող հավկիթները. Mediaport
Երևանի խանութներից ու սուպերմարկետներից ի սպառ վերացել է հավկիթը: Այս մասին հայտնում է Mediaport-ը։ «Զատիկին ընդառաջ քաղ...
Ձու չունե՛նք, որ դուռը բացեք, հարցնեք, էլի չունե՛նք....
Ձու չունե՛նք, որ դուռը բացեք, հարցնեք, էլի չունե՛նք....Գրված է երեւանյան խանութներից մեկի դռանը: Լուսանկարը՝ Տաթեւ Հակոբ...
«Կրե՛ք էլի էտ անտեր դիմակը՝ չեք մեռնի»․ Վահե Տեր-Մինասյան
«Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետ...