Թուրք բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ահաբեկիչ է անվանել
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, անդրադառնալով երկրի պետխորհրդի՝ լրագրողական անվանաքարտերը չչեղարկելու մասին որոշմանը, գրառում է արել Twitter-ում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշենք, որ Թուրքիայի պետխորհուրդը վճռել էր, որ լրագրողական անվանաքարտերի կանոնակարգման մեջ կատարված փոփոխությունները դեմ են մամուլի ազատությանը և չեն կարող լրագրողների անվանաքարտերը չեղարկվել անհասկանալի արտահայտություններով ու կամայական հիմնավորումներով:
Ալթունն այդ մասին գրել է. «Քանի դեռ մենք պաշտոնավարում ենք, պայքարելու ենք լրագրողության անվան տակ ահաբեկչություն քարոզողների դեմ»:
Թուրք պաշտոնյան Արևմուտքի երկրների մասով մի օրինակ է բերել:
«Մի պահ մտածեք: Արևմուտքի որևէ երկրում մի մարդու, որը շարունակաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ-DEAŞ) օգտին քարոզչություն է անում, կտա՞ն լրագրողական անվանաքարտ: Եթե ինքն իրեն պատռի և ասի՝ ես լրագրող եմ, կհասնի՞ որևէ արդյունքի: Ոչ: Բայց ինչ վերաբերում է մեզ, պահանջում են, որ պետությունը որպես «լրագրող» ճանաչի PKK-ի և FETÖ-ի օգտին քարոզչություն անողներին: Մենք դեմ ենք դրան»:
Ալթունը պնդել է, որ ժողովրդավարության, խոսքի և մամուլի ազատության թիվ մեկ թշնամին հենց ահաբեկչական կառույցներն են:
Հիշեցնենք, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ֆեթուլահական կազմակերպությունները» (հապավումը` FETÖ) Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներ են:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...