Քաղաքականություն

Դոնբասի շուրջ բանակցություններն առանց Զելենսկու խուճապի առիթ չեն. Ալեքսեյ Ռեզնիկով

Unknown
Դոնբասի շուրջ բանակցություններն առանց Զելենսկու խուճապի առիթ չեն.  Ալեքսեյ Ռեզնիկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, խուճապի պատճառ չէ: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ փոխանցում է Новости Донбасса-ն:

Ըստ փոխվարչապետի, Ուկրաինայի համար կարևոր է, որ որոշումները կայացվեն Ուկրաինայի մասնակցությամբ, իսկ քննարկումը կարող է լինել ցանկացած ձևով: Նա վստահեցրել է, որ միջազգային վարվելակարգի խախտում չի եղել և խորհուրդ է տվել դրանից խնդիր չսարքել: Ռեզնիկովի կարծիքով՝ բավական է այն, որ Ուկրաինան Գերմանիայի և Ֆրանսիայի օրակարգում է:

Մարտի 30-ին Պուտինը տեսակապի միջոցով Մերկելի և Մակրոնի հետո բանակցությունների ժամանակ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը և հակամարտության կարգավորման հարցում կարևորել է Կիևի ուղիղ երկխոսությունը Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250