Ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը. Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրել է. «Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, ո՞վ և ո՞ւմ դեմ է փորձում օգտագործել այս խճճված պատմությունը, որը, կարծես թե, դասական դավադրության տարրեր է իր մեջ պարունակում: Հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում «իսկանդերի» հետ կապված նոր «բացահայտման» կապակցությամբ թափ առած քննարկումներում և վերլուծություններում թիրախավորվում է մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը՝ կարելի է արձանագրել, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես իլհամ ալիևն էր փորձում …ներկայացնել, ավելին՝ հավանաբար հարաբերություններում այն աստիճանի կնճռոտ հարցեր և սրացումներ կան, որ պաշտոնական ադրբեջանը հանուն ինչ-որ մեսիջների հղման իր մեկ ամիս առաջվա կատած հայտարարությունը հերքող տեղեկատվություն է հանրայնացնում:
1.««Իսկանդեր» կիրառվել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։
Մովսես Հակոբյան
19.11.2020 թ.
2.«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ`Շուշիի ուղղությամբ»:
Սերժ Սարգսյան
16.02.2021 թ.
3.-«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել Հայաստան-Ռումինիա խաղի վերաբերյալ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան- Ռումինիա խաղի վերաբերյալ: Ա...
Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից
Հայաստանի կառավարությունն այսօր՝ ապրիլի 1-ին կայացած իր նիստում որոշեց պաշտոնից ազատել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Որ...
Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա
«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...
Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն. մարամասներ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտի...