Ոչ, բացառում եմ. Մարուքյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում բացառեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:
«Ոչ, բացառում եմ: Վարչապետ Փաշինյանի հետ բացառում եմ: Վարչապետն ուրիշ մարդ լինի՝ կքննարկենք», - լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավարը:
Նա նաև նշեց, որ իրենք իրենց չեն համարում Նիկոլ Փաշինյանի օրակարգը սպասարկողներ: Իսկ երրորդ ճանապարհը երկրում համերաշխություն չբերող մարդկանց իշխանության գալը բացառելն է:
Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանաին, ապա Մարուքյանի կարծիքով այն լեգիտիմ չէ։
«Իրենք քննադատում են այն ընտրակարգը, որով ընտրվել են։ Այդպես են անում, որ վաղը, մյուս օրը Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ դուրս չգա իրենց ֆրակցիայից, բոլորը լուռ ու մունջ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին», - նշեց նա՝ ավելացնելով, որ նոր ընտրակարգով կռիվը ուզում են բերել Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանության միջև: Ըստ Մարուքյանի՝ դա միշտ Փաշինյանի երազանքն է եղել:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեկնաբանեց նաև կանխատեսվող փոփոխությունները.
«Նոր ամբիոնից ասում էին՝ գաղափարական դեբատներ կլինեն, ո՞րն է գաղափարականը՝ գալյերը և գայլխեղդնե՞րը»:
Մարուքանը նաև հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում իր հանրային խոստումը չեղարկել, իսկ ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...