Կառավարությունն ուժեղացնում է Պաշտպանության նախարարության շենքի հսկողությունը
Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի հսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր գործադիրի նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման:
Որոշման համաձայն` նախարարության վարչական համալիրի պահպանությունն այսուհետ կիրականացնեն ռազմական ոստիկանության աշխատակիցները:
Նշենք, որ մինչ օրս նախարարության թե՛ վարչական համալիրի և թե՛ անցագրային ռեժիմի պահպանությունն իրականացվում էր ԶՈւ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով:
«Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը պատրաստության բարձր աստիճանի բերման արդյունքներով վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով»,- ասված է կառավարության որոշման նախագծում:
Իսկ որպեսզի նոր հաստիքներ չավելացվեն ԶՈւ զորամասի համապատասխան անձնակազմը՝ զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրվում է ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:
Հիշեցնենք՝ ՊՆ վարչական համալիրում ներկայում տեղակայված են նախարարության վարչական ողջ ապարատն ու ԳՇ-ն:
Վերջին շրջանում` Արցախյան պատերազմից հետո, շենքի մուտքի մոտ բողոքի ակցիաները հաճախակի են դարձել:
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...