Հայկ Չոբանյանը հայտարարություն է տարածել
Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո փորձել եմ անել առավելագույնը՝ ոչ միայն ծրագրերի առաջխաղացման, այև մարզի հեռանկարային զարգացման ծանրակշիռ հիմքեր դնելու համար։ Գործողություններում առաջնորդվել եմ ազնիվ, արդար, արժանապատիվ միջավայր ստեղծելու մղումով։ Հավատացեք, Տավուշը հաստատ կդառնա ապրելու, արարելու լավագույն վայրն աշխարհում։
Սիրելի տավուշեցիներ,
Շարունակելու եմ Տավուշը պահել իմ ուշադրության կենտրոնում։
Հարգելի գործընկերներ, պատասխանատու եմ լինելու մեր համատեղ ծրագրերի հաջողության համար։
Իմ որոշումը պայմանավորված է մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտում հաջողություն արձանագրելու իմ հավատի և պատրաստակամության հետ։
Խաղաղություն և արժանապատվություն բոլորիս»։
Նմանատիպ հոդվածներ
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
«Ոչ հերքում եմ, ոչ հաստատում». Նախարարն այս պահին հանդիպման է». Խոսնակը՝ Արշակյանի հրաժարականի լուրի մասին
Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարու...