Դուք փորում եք ձեր քաղաքական գերեզմանը. Մարուքյան

Սիրելի ժողովուրդ, ձեր անունը տալով, այս ամբիոնից արվում է հերթական սխալ քայլը՝ իշխող քաղաքական մեծամասնությունն առանց ընդդիմադիր ուժերի ընդունում է Ընտրական օրենսգիրք ու ԸՕ-ն այսպես ընդունելով՝ այսօրվանից սկսված կասկածի տակ է դնում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված, եթե խաղի կանոնները փոխվում են: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը հայտարարեց, որ քաղաքացիներին զրկել են ՀՀ նախագահ, Երևանի քաղաքապետ, Գյումրու, Վանաձորի քաղաքապետեր ընտրելու իրավունքից, իսկ հիմա զրկում են պատգամավոր ընտրելու իրավունքից. «Նրանք ասում են, ժողովուրդ, երբ թողնում ենք, որ դուք ընտրեք, դուք ընտրում եք հանցագործներին, կրիմինալներին, թողեք մենք ցուցակները որոշենք: Այսինքն, ժողովուրդը հանցագործների՞ է ընտրում: Իսկ կներեք, ձեզանից 44-ը ռեյտինգայինով են ընտրվել, ձեզանից ո՞վ է հանցագործ»:

Մարուքյանը հայտարարեց, որ այսօրվա ռեյտինգային համակարգը համամասնականի մեջ է ու ընտրությունները համամասնական ընտրակարգով են. «Մարդիկ գալիս են ու ասում, որ մեծամասնականը չարիք է եղել: Ընտրակարգը չարիք չի եղել, փող բաժանելն է չարիք եղել, հիմա ինչ տարբերություն, թե ինչի համար փող կբաժանեն: Գոնե կարողացեք ճիշտ ինդենտիֆիկացնել խնդիրը: Եթե իշխանություն եք, թույլ մի տվեք, որ այդ բարքերը լինեն:

ՀՀ ընդդիմադիր ուժերից որևէ մեկի կոնսենսուսը չկա: Վենետիկի հանձնաժողովին խաբել եք՝ այլ նախագիծ եք ուղարկել, այստեղ այլ նախագիծ եք քննարկում:

Դուք ձեր ընդունած ԸՕ-ով փորձելու եք ձեր քաղաքական գերեզմանը, սա լինելու է ձեր ավարտը, որովհետև որ ուժն իր համար սահմանադրություն է ընդունել կամ՝ ԸՕ-, իր գլուծը կտրել է»,-ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդին իրենք վերադարձնելու են և՛ նախագահ, և՛ պատգամավոր, և՛ քաղաքապետ ընտրելու իրավունքը:

Քաղաքականություն