Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ ամերիկացի քաղաքագետ
Սպիտակ տան աղբյուրները հայտնում են, որ Ջո Բայդենի վարչակազմը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի հայտնի քաղաքագետ ու մեկնաբան Յան Բրեմերը: Այսպիսով, Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը կճանաչի Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, նշել է Բրեմերը:
«Էրդողանը ստիպված կլինի դիմակայել ԱՄՆ-ից եկող մեկ այլ դիվանագիտական մարտահրավերի: Սպիտակ տան աղբյուրները հայտնեցին, որ նախագահ Բայդենը պատրաստվում է ճանաչել 1915 թվականին օսմանցիների կողմից իրականացված ցեղասպանությունը»,- ասաց Յան Բրեմերը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական լիրան շարունակում է անկում գրանցել
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կ...
Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով. Los Angeles Times
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորած...
Կեղծիքները ագրեսիայի նախերգանք են. Ինչու է Բաքուն վերագրել իրեն ուրիշի պատմությունը
Պատմության կեղծման պետական քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հիմքն էր ինչպես...
Մահացել է Անգլիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
99 տարեկան հասակում մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Էլիզաբեթ թագուհու ամուսինը, հայտնել է Բուքինգհեմյան պալատը: «Նորին Մեծութ...