Թուրքական լիրան շարունակում է անկում գրանցել
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կազմում էր 8.05 թուրքական լիրա, ապա օրվա ընթացքում շեշտակի անկում է արձանագրվել և փոխարժեքը հասել է 8.17-ի։
Լիրայի արժեզրկմանը նպաստող գործոններից են ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկումը, ինչպես նաև տնտեսության կառավարման ոլորտում առկա խնդիրները։
Թուրքիայի Կենտրանոկան բանկի նախագահ Նաջի Աղբալի պաշտոնանկությունից և նրա փոխարեն Շահափ Քավջըօղլուի նշանակումից հետո 1 ամերիկյան դոլարը 7.20-ից հասավ 8.50 լիրայի։
Մարտի 26-ի դրությամբ փոխարժեքը մի փոքր կայունացավ՝ դառնալով 8.01, սակայն շաբաթվա սկցբից արդեն թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել և շարունակում է անկում ապրել։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ ամերիկացի քաղաքագետ
Սպիտակ տան աղբյուրները հայտնում են, որ Ջո Բայդենի վարչակազմը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter- ի իր...
Բայդենը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իր անունով. Los Angeles Times
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորած...
Ադրբեջանի տարածքում 3 բալանոց երկրաշարժ է գրանցվել
Մարտի 23-ին ժամը 07:08-ին Ադրբեջանի Ղազախ կայարանից 41 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են ադրբեջա...
Կեղծիքները ագրեսիայի նախերգանք են. Ինչու է Բաքուն վերագրել իրեն ուրիշի պատմությունը
Պատմության կեղծման պետական քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հիմքն էր ինչպես...