ԱԱԾ նախկին տնօրենն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ․ «Հրապարակ»
«ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։ Առաջիկայում նաև ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։
Համբարձումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։ Իսկ քաղաքական ուղղվածություն ունենալո՞ւ է նախաձեռնությունը, կարո՞ղ է հետո քաղաքականություն մուտք գործեն։ Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Հիմա բոլորը քաղաքականության մեջ են»։
Նախաձեռնության մեջ, ամեն դեպքում, հազիվ թե լինեն ԱԱԾ այն նախկին տնօրենները, որոնք այս իշխանությունների հետ ինչ-ինչ առնչություններ ունեն, օրինակ՝ Էդուարդ Մարտիրոսյանը, որն այսօր ատոմակայանի տնօրենն է, Արգիշտի Քյարամյանը, որը նոր պաշտոնի է սպասում, կամ Արմեն Աբազյանը, եթե մինչ այդ արդեն համալրած լինի ԱԱԾ նախկին տնօրենների ցանկը։ Թեպետ ոչինչ բացառել պետք չէ»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանի ցուցակի անակնկալները. Ովքեր են նրանք․ «Հրապարակ»
. «Թեպետ քաղաքական դաշտում դեռեւս հստակություն չկա՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով են գնալու արտահերթ ընտրություններին, բայց ո...
Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նա...
Նիկոլ Փաշինյանը շատ էմոցիոնալ է. դրա հետ պետք է համակերպված լինեինք. Լուսինե Բադալյան
Նիկոլ Փաշինյանը, իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, էմոցիոնալ է շատ, դրա հետ մենք բոլորս պետք է համա...
ՀՀԿ-ն ընտրություններին չի մասնակցի. ուշագրավ իրավիճակ. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդների միջեւ խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսեւորումներ ունենա...