Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինվորականների ու պահեստազորայինների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի(Ֆիզուլի) շրջաններում՝ 2 ջոկատով:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, գյուղական ու քաղաքային համայնքներում, դիրքային, լեռնային ու անտառային հատվածներում, Արցախի փրկարարները սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր, բոլոր ուղղություններում իրականացրել են փրկարար-որոնողական աշխատանքներ:
Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:
Այժմ որոնումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, պարտադիր տարածքին ծանոթ կամ ռազմական գործողություններին մասնակցած ուղեկցորդի մասնակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք
Երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առ...
Նարեկը հուղարկավորվել է Եռաբլուրում, նրա դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար
Քաղակտիվիստ Նարեկ Սարգսյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու և երկար ժամանակ համարվում էր անհետ կոր...
2000 դրամով վաճառված ձվերը Զատկից առաջ էլ են թանկ վաճառվել. ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ: Այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրույցում հայտնե...