Նարեկը հուղարկավորվել է Եռաբլուրում, նրա դեմ քրգործ էին հարուցել Փաշինյանին հայհոյելու համար
Քաղակտիվիստ Նարեկ Սարգսյանին, որը կամավոր մեկնել էր Արցախ՝ պատերազմին մասնակցելու և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, նոյեմբերի 14-ին հուղարկավորել են Եռաբլուր պանթեոնում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Նարեկ Սարգսյանի հարազատներից Արմինե Զաքարյանը։
Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը, ճանապարհվեց Արցախ, որի մասին ասել էր ֆեյսբուքյան իր վերջին 2 ուղիղ եթերների ժամանակ․
«Հասավ տեղ գիշերն ու որպես կամավոր գնաց Մատաղիս սեպտեմբերի 27-ին, և 28-ի լույս 29-ի գիշերը վերջին անգամ խոսել եմ հետը։ Ասաց, որ մսաղաց է, անտերություն, որ ոչ մի բան էլ չեն գրավում, մեր եղածը հազիվ են պահում։ Մարտական ընկերոջը հեռախոսով էր զանգել, դա վերջին խոսակցությունն էր։ Այնուհետև 5 օր շարունակ փորձել եմ կապ հաստատել, և վերջապես Հոկտեմբերի 3-ին զանգիս պատասխանեց իր մարտական ընկերը, որը հոսպիտալում էր, վիրավոր և ասաց որ էլ չզանգեմ՝ Նարեկը չկա, զոհվել ա։ Մարմինը գտել ենք Նոյեմբերի 13-ին, Գորիսի դիահերձարանում, ԴՆԹ հետազոտության արդյունքում։ Հուղարկավորել ենք Նոյեմբերի 14-ին՝ Եռաբլուրում»,- ասաց Նարեկի կինը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում բեմադրված պերֆորմանսի ժամանակ «զելյոնկա» լցրեց Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի վրա։ Նարեկ Սարգսյանը նաև քննադատաբար էր արտահայտվում օրվա իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Այդպիսի ուղիղ եթերներից մեկից հետո Նարեկ Սարգսյանի դեմ քրեական գործ էին հարուցել՝ իբրև թե խուլիգանության համար, բայց իրականում քրեական գործը հարուցվել էր, և Նարեկ Սարգսյանը կալանավորվել էր Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատության համար։
Նմանատիպ հոդվածներ
«Անհասկանալի է, որ հենց այս տարի Զատկի հաջորդ օրն աշխատանքային է, թեև ավելին չէինք սպասում». Տեր Եսայի քահանա Արթենյան
Ակնկալում էինք, որ գոնե Սուրբ Զատիկի մեռելոցը կլինի ոչ աշխատանքային։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քա...
«Քրիստոսի հարության տոնը վերածեց մեռելոցի, անաստվածը, չունի այս երկիրն այլևս տոն, 365 օր մեռելոց է այլևս». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Զատիկ է… Գյումրու բոլոր գերեզման...
«Ապրիլի 24-ը տոն է. հետաքրքիր է՝ հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եւ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օր...
Երևանում 80 տարեկան մարդուն օրը ցերեկով վերջին ձևով ծեծել են, ժամեր առաջ պապիկը մահացել է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով՝ 80 տարեկան մարդուն օրը ցերեկով ծեծել են, ինչի...