Տղամարդը, սոցկայքում կին ներկայանալով, գումար է շորթել տղամարդկանցից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական կայքի օգտատիրոջից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդը, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում առցանց խաղում միավորներ վաստակելու նպատակով, բացել է կեղծ տվյալներով էջ, որի միջոցով, ներկայանալով որպես կին, ծանոթացել է այլ օգտատիրոջ հետ՝ տրամադրելով բջջային հեռախոսահամար, իսկ որպեսզի վերջինս չկարողանա զանգահարել իրեն, տրամադրված հեռախոսահամարը վերահասցեավորել է:
Այնուհետև պատճառաբանելով, թե, իբր, իր հեռախոսահամարի հաշվին գումար չկա, խնդրել է գումար փոխանցել, որպեսզի հաշվեկշիռը դառնա դրական, և իրենք կարողանան հեռախոսազանգի միջոցով զրուցել:
Օգտատերը, չմերժելով վերջինիս խնդրանքը, 2020 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տարբեր օրերին տարբեր չափերի գումարներ է փոխանցել 40-ամյա տղամարդու կողմից նշված հեռախոսահամարին: Սակայն վերջինս, ստանալով փոխանցված գումարները, պատասխանել է, որ ինքը գումարները չի ստացել:
Բացի դրանից՝ պարզվել է նաև, որ 40-ամյա տղամարդը նույն օգտատիրոջից գումար է շորթել նաև արատավորող լուսանկարներ տարածելու սպառնալիքով:
Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ որպես կին օգտատեր ներկայացած տղամարդը 20.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու պահանջով հաղորդագրություն է ուղարկել օգտատիրոջը: Սակայն մերժում ստանալով՝ վերջինիս անձնական լուսանկարների վրա կատարել է սեռական բնույթի արատավորող գրառումներ, դրանք ուղարկել նրան՝ սպառնալով, որ եթե պահանջված գումարը չփոխանցի, այդ լուսանկարները կհայտնվեն սոցիալական ցանցերում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցու 13 մայր կովերն ու քշել ադրբեջանական գյուղ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան է...
Հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողի անուն.Պահեստազորային Ավետիսյան...
Ավազահանքից բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին
Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական...
Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցվե՞լ է թուրքական հատուկ ծառայություններին. քրգործը վարույթ է ընդունվել
Արցախի քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1...