Արևիկ Խաչատրյան. Դատախազությունն Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը, այս մասին Aysor.am-ին ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում:
Կայացած քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի պատճենը՝ ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակում դիմումում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Մհեր Պետրոյսանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատավորն է։ Դատավորը ԲԴԽ էր դիմել ու հայտնել, որ իր կյանքին վտանգ է սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
ՀՀ իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով. Սուրեն Սարգսյան
Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերն...