ՀՀ իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով. Սուրեն Սարգսյան
Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները, Facebook-ում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք:
1. Հարաբերությունների կարգավորում (normalization)
2. Հաշտեցում (reconsiliation)
Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին:
Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:
Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև:
Հիմա հասկանալի է չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը:
Այսինքն, Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է ճանաչման փաստին:
Չսիրելի իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից՝ եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
«Google Maps» -ի քարտեզներում ադրբեջանցիները Երևանի փողոցներն անվանափոխել են իրենց հերոսների անունով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ ադրբեջանցի...
Արևիկ Խաչատրյան. Դատախազությունն Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմո...