Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված. Ալբերտ Հովհաննիսյանի հոր գրառումը
Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողել ու էդպես շատ բաներ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը:
«Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը....
Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք.... Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ... Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն....Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում....Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը...
Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ ձմեռը, ինչպես է անցնում գարունը...
Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս... Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը....Ու այդպես էլ ոչ մի դավաճան, ոչ մի պատասխանատուի չտեսանք պատժված, որոնք հրետանավորին ականջակալ, բռոնի ժիլետ և այլ հասանելիք պարագաները չէին տվել այն հրամանատարները, որոնք զորքին մենակ էին թողել ու էդպես շատ բաներ»։
Նմանատիպ հոդվածներ
Անհետ կորած համարվող զինծառայողի կինը՝ մանկահասակ դստեր հետ տունը կորցնելու եզրին են կանգնած. Բանկերը պահանջում են վճարումներ կատարել. «Փաստինֆո»
24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շա...
Ապագայում թուրքերը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել. քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյան
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակա...
«Ովքե՞ր սպանեցին մեր զավակներին, այդպես կխոսեի՞ք, եթե ձեր զավակները զոհված լինեին». Կարին Տոնոյան
«ՀԱՅԸ ՉԻ՛ ՆԵՐԵԼՈՒ ԹՈՒՐՔԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻ ՀԵՏ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ.... ՖԲ գրել է պատերազմում զոհված...
Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմից վիրավորների թիվը կազմել է 11 հազար
2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու ժամանակ Հայկական կողմի ուժային կառույցներից վիր...