Պուտինը բացատրել է, թե ինչու չի պատվաստվել տեսախցիկի առաջ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի համաձայնել, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստումը բաց արարողություն լինի ԶԼՄ-ների համար, ինչպես այլ երկրների առաջնորդների դեպքում, քանի որ չի ցանկացել «կապիկություն անել»:
«Մենք, ինչ է, պետք է կապիկություն անե՞նք, անպայման պետք է այնպես անենք, ինչպես ուրիշնե՞րը»,- ՌԴ ղեկավարն ասել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Երևի թե ոչ, չէ՞ որ եթե ինչ-որ մեկն ուզենա ինչ-որ բան կեղծել այդ մակարդակով՝ հիմարեցնել ինչ-որ մեկին, դա բարդ չի լինի անել: Կարելի է ցույց տալ այդ ներարկումը, իսկ իրականում ֆիզլուծույթ ներարկել, կամ ինչ պատահի՝ կեֆիր կամ ինչ-որ նարնջի հյութ: Կատակում եմ, իհարկե, դե ասենք պարզապես վիտամիններ: Բայց դա լուրջ չէ, իմ կարծիքով»,- հավելել է Պուտինը:
Վերջինս պատմել է, որ պատվաստումից առաջ չափել են իր մարմնի ջերմությունը, ինչպես բոլորի դեպքում են անում: Նախագահն ընդգծել է պատվաստման կարևորությունը քաղաքացիների համար, եթե նրանք ցանկանում են իրենց վստահ զգալ, չհիվանդանալ և հիվանդության ծանր հետևանքներ չունենալ:
Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը պատվաստվել է օրեր առաջ: Վերջինս հրաժարվել էր նշել, թե որ պատվաստանյութն է օգտագործելու՝ նշելով, որ ռուսական 3 դեղամիջոցներն էլ արդյունավետ են և անվտանգ:
Պուտինը հայտնել է, որ դեղամիջոցի անվանումը, որն իրեն ներարկվել է, գիտի միայն իր բժիշկը, որն էլ կատարել է պատվաստումը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա 2021-ի ապրիլին
«Ապրիլին ես հրաժարական կտամ ոչ թե հրաժարական տալու, այլ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Այս ժա...
«Երևանի բուհերի շենքերը վաճառենք, էդ փողերով կառուցենք նոր ակադեմիական քաղաք». Նիկոլ Փաշինյան
Այսօր Արագած համայնք կատարած այցի ժամանակ՝ քաղաքացիների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է բուհերում առկա խնդիրների մասին...
Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ ՀՀ վարչապետ
Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու։ Այս մասին այսօր՝ մարտ...
Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է. Մանե Գևորգյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է: [1018e4451347af8d1fe852a6df06c7e4.jpg] Այս մասին ֆեյս...