Քաղաքականություն

Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ ՀՀ վարչապետ

Հիմնադրամում 28 տարվա ընթացքում հավաքվել է 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար․ ՀՀ վարչապետ
Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ…

Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդամենը երկու օր առաջ որոշում կայացվեց, որ Արցախում պետք է իրականացվի 110 միլիարդ դրամի բնակարանաշինական ծրագիր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Մեծ հավանականություն կա, որ այս ծրագիրը, որ մենք կիրականացնենք երեք տարվա ընթացքում, համեմատելի է նախորդ երեսուն տարվա ընթացքում հիմնադրամի՝ Արցախում իրականացրած բոլոր ծրագրերի հետ և չի բացառվում, որ ավելի մեծ է։ Այն ծրագիրը, որը մենք իրականացնելու ենք Արցախում, պատմության ընթացքում ամենամեծ ծրագիրն է լինելու»,- նշեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի ներկայացրած թվերի՝ 1992 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը ներառյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակավել է մոտավորապես 313 միլիոն դոլար․ «Պատերազմի ընթացքում հանգանակվել է շուրջ 220 միլիոն դոլար։ 28 տարվա ընթացքում 313 միլիոն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 միլիոն դոլար»։

Նմանատիպ հոդվածներ

Հայաստան հիմնադրամից գողացած 52 մլրդ դրամը վերջապես որոշել է փոխանցել Արցախին՝ վրաներս թանկ «ծախելով». Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը Հայաստան համահայկական հիմնադրամից պատերազմի օրերին գողացած 52 մլրդ դրամն ու այս պահին հիմնադրամի հաշվին եղ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250