Մեղրիի քաղաքապետին ներքին կարգով զգուշացրել են շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել Տաթևով. «Հրապարակ»
«Սյունիքի մարզով երթեւեկելը վտանգավոր է՝ հակառակ իշխանությունների հավաստիացումներին, մանավանդ՝ «Ադրբեջանի տարածք համարվող» Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Գուցե ՀՀ իշխանությունները Սյունիքի մարզն անվտանգ են համարում՝ ելնելով այն հանգամանքից, որ ադրբեջանցիների կողմից կոնկրետ իրենց վտանգ չի սպառնում։ Փոխարենը մեր թշնամու կողմից վտանգ սպառնում է ՀՀ իշխանությունների թշնամիներին։
Մեզ ասացին՝ Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքապետերի, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթեւով ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները հնարավոր է ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան եւ գերի վերցնեն կամ վնասեն նրան։ Հորդորել են, որ եթե ճանապարհն էլ չփոխի, գոնե մեքենան փոխի, որ չֆիքսեն, որ ինքն է։
Հիշեցնենք․ օրեր առաջ մեզ հետ զրույցում Մխիթար Զաքարյանը նման վտանգի մասին ակնարկել էր․ «Ես, որ անկեղծ ասեմ, ավելի շատ վտանգ․․․ հիմա մի քիչ կարող է կասկածամտության հետեւանք լինի, բայց երբ որ վարչապետի հրաժարականը սկսեցինք պահանջել, հասկացանք, որ էստեղից կարող է ուղղորդեն, որ մեզ էնտեղից վնասեն», գրում է «Հրապարակ» թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:Տեսագրու...
Հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի ՌՕ ուժերի Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված «օդ-օդ» հրթիռները. Военный обозреватель
Военный обозреватель թելեգրամյան ալիքը գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալի...