ԼՈՒՍԱՆԿԱՐ. Լոռու դպրոցներից դրամահավաքի հաշվետվությունը պետական գաղտնիք է. մարզպետարանի աշխարհացունց պարզաբանումը. Yerkir.am
Պատերազմի օրերին Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից հավաքվել է գումար՝ Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու համար: Այս մասին հայտնել էր Yerkir.am-ը: Փողի հավաքման նախաձեռնողը եղել է Լոռու մարզպետարանը: Ընդ որում՝ դպրոցներին հրահանգվել է գումարը ներկայացնել ՌԴ ռուբլու տեսքով՝ պատճառաբանելով, թե այն միանգամից ռուբլիով փոխանցվելու է ՌԴ: Դպրոցները պահանջել են գումարի հանձնման ստացական, սակայն մարզպետարանից ոչինչ չեն տվել:
Հրապարակումից հետո կայքի խմբագրությունը Լոռու մարզի այլ շրջաններից տեղեկություններ է ստացել, որ Լոռու մարզպետարանը գումար է հավաքել ոչ միայն Վանաձորի դպրոցներից, այլև ամբողջ Լոռու մարզից: Հայտնել էին, որ նշված գումարի հավաքման հրահանգն իջեցվել է զանգահարելու միջոցով, ընդ որում՝ բոլորին զանգել են բացառապես «WhatsApp» համակարգի միջոցով:
Քանի որ Լոռու մարզպետարանից կտրուկ հրաժարվել են բանավոր բացատրություն տալ, կայքը գրավոր հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան՝ պարզաբանում ստանալու՝ մինչ օրս Լոռու մարզպետարանի կողմից ինչո՞ւ չի հրապարակվել պատերազմի օրերին Ռուսաստանից զրահաբաճկոններ և սաղավարտներ գնելու նպատակով Վանաձորի հանրակրթական ուսումնական հաստատություններից ՌԴ ռուբլիով հավաքված գումարի ծախսման մասին հաշվետվությունը, և ե՞րբ է հրապարակվելու այն:
Պատասխանն առավել քան ապշեցուցիչ էր՝ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիք: Փաստորեն, եթե հանկարծ հայ հասարակությունն իմանա, թե ինչ են արել հավաքած փողերը, Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սանձազերծել…
Մանրամասները՝ կայքում:
[9c607b17fe059e250d8bf0aad0622bf1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Վերջին 6 մասում՝ 5-րդ ԱԱԾ տնօրեն. Աբազյանին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը. Armlur. am
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը կարող է ազատվել իր պաշտոնից։ ArmLur.am-ի տեղեկություններով, այդ...
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին
Կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտն այսօր մարզային այցի ժամանակ կրկին անցել է հին մասնագիտությանը՝ խաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թվով՝ 3-րդը. Ադրբեջանցիները պղծել են հերթական եկեղեցին. այս անգամ Մատաղիսի ս. Եղիշե եկեղեցին էր. Sputnik Արմենիա
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:Տեսագրու...
Հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալիս Հայաստանի ՌՕ ուժերի Սու -30 ՍՄ կործանիչի թևերի տակ ամրացված «օդ-օդ» հրթիռները. Военный обозреватель
Военный обозреватель թելեգրամյան ալիքը գրում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 23-ից արբանյակային պատկերը հստակ ցույց է տալի...