Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն...
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը պարտադրված գնաց ամենանվաստացուցիչ պայմաններով մարտական գործողությունների դադարեցման... Գնաց, հավատալով «խաղաղությանը»:
Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ հակառակորդ կողմը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև համոզված լինելով, որ դիմացը կանգնած է իրականությունից անտեղյալ և ազգային շահերին անհաղորդ ինչ-որ մի բանակցող- պատահականություն, շարունակեց գնալ ավելի հեռուն՝ մկրատելով արդեն բուն Հայաստանի սահմանները, ռազմագերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացնելով այն ամեն հոգևորն ու նյութականը, ինչ որ հայկական է... Իսկ հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն... Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել...
Մինչդեռ հային «առաջնորդող» պատահականությունն ու իր խմբակը տակավին «հավատավոր» յուրայիններին շարունակում են կերակրել սահմանները բացելու և «հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին երևակայական խոստումներով... Խաղաղությունը յուրաքանչյուր մտածող մարդու անօտարելի ցանկությունն է, բայց այն իրականություն է դառնում, եթե դու պատրաստ են այն պաշտպանելու...»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական շփման գծում. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Մարտի 26-ին և 27-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայ...
Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում, Լարսը փակ է. իրավիճակը ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են ...
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները կարող են մարտի 29-ից հագուստ ստանալ Երևանում. Օպերատիվ շտաբ:
«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել ։ Հայաստանի Հանրապետությո...
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021»
Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը ևս խախտու...