ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսակովի պողոտայում գովազդային վահանակ է թեքվել և շրջվելու վտանգ կա
Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել վարորդներից, որոնք նշում են, որ Երևանի Իսակովի պողոտայում գովազդային վահանակ է թեքվել և շրջվելու վտանգ կա: Ինչպես երևում է ներկայացվող տեսանյութում՝ տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: Ըստ վարորդների՝ հավանաբար քամու պատճառով է նման իրավիճակ ստեղծվել: