ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի քաղաքացին տեսել է, թե ինչպես է մեքենան քարշ տալիս կապած շանը. «Դինգո թիմ»

«Դինգո թիմ»-ը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Քիչ առաջ ստացանք այս ահազանգը։ Հրազդանի քաղաքացի Սուսաննան տեսնում է, թե ինչպես է մի մեքենա քարշ տալիս կապած շանը։ Քշում են մեքենայի հետևից, կանգնեցնում, կապը քանդել տալիս։ Քարշ տվողը պատճառաբանում է, որ շունը կծան էր, դրա համար է էդպես վարվել։ Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն։
Շունը չի սատկել, բայց վիճակը ծայրահեղ ծանր է, հիմա Երևանի ճանապարհին է։ Կբերենք կլինիկա, վիճակի մասին կտեղեկացնենք»։

 

Auroranews-ի հետ զրույցում Ոստիկանությունից հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվել, սակայն իրենք հրապարակումը տեսել են և դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավելի ուշ մեզ հետ զրույցում Գոհար Մանուշակյանn ասաց, որ շունը գտնվում է կլինիկայում և կատարվել է մի շարք վիրահատություններ, քանի որ գանգոսկրը կոտրված է, կոտրված կողոսկրերի պատճառով ծակվել է թոքը և պատռվածքներ կան հետանցքում: Մանուշակյանը նշեց, որ հրազենային վիրավորման փաստը պարզելու համար վաղը կկատարվի նաև ռենգեն հետազոտություն, եթե, իհարկե, կենդանին ողջ մնա: