Ամենամեծ ստերից մեկն այն էր, իբր Քոչարյանը Մեղրին հանձնում էր, դա հերքեց նաև Մեղրիի քաղաքապետը. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը թելեգրամի իր էջում գրել է. «Հայաստանի 20 տարվա ամենամեծ ստերից մեկն այն էր, իբր Քոչարյանը Մեղրին հանձնում էր: Այդ անհեթեթությունը այսօր նաև հերքեց Մեղրիի գործող քաղաքապետը:
Իմացողները գիտեն, որ խոսքն ընդամենը վերգետնյա ճանապարհի մասին էր, որի իրավունքը նրանք կստանային Արցախի անկախության կամ Հայաստանին միանալու դեպքում միայն:
Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր այս սուտը տարիներ շարունակ արմատավորել են մեր ժողովրդի մեջ, 2018-ին եկան իշխանության և արդյունքում Ադրբեջանին տվեցին այդ ճանապարհի իրավունքը: Իսկ մենք ունեցանք հազարավոր զոհեր, տարածքային ահռելի կորուստ և ոչ մի խոսք անգամ Արցախի կարգավիճակի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Իսկանդերը կիրառվել է. Մովսես Հակոբյանը պնդում է, որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման տարածքը մենք ետ չենք բերել
Իսկանդեր կիրառվել է ու Իսկանդեր չի կարող կիրառվել ու չպայթել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբ...
Վրաստանն առաջարկել է նոր հարթակ ստեղծել ԼՂ հարցը կարգավորելու համար՝ առանց Ռուսաստանի
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին հայտարարել է, թե հնարավոր չէ Ռուսաստանի հետ համատեղ հարթակում աշխատել Ղարաբաղյան հ...
Ադրբեջանցի գործարարը գնել է Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարող վրացական ընկերությունը. նոր մանրամասներ. Tert.am
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմս...
Ազերիները մի քանի մետր առաջ են եկել, պոստ ավելացրել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ
Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ խնձորեսկցիներն ասում են՝ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի ք...