Նիկոլ Փաշինյանը վստահելու է ամենահավատարիմ «զինակիցներին». «Փաստ»
«Երեկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի դեմքով է ներկայանալու ընտրողներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարների հարցում է կողմնորոշվել արդեն:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ, ճիշտ է, դեռեւս ոչ ֆորմալ (քանի դեռ պաշտոնապես նախընտրական շրջան չէ), բայց փաստացի ձեւավորվում է նաեւ շտաբը, որը ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Հատկապես մարզերում տարվելիք աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաեւ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես այս երկու անձանց նշանակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ նախ՝ Փաշինյանի ամենահին ու ամենահավատարիմ «զինակիցներից» են, եւ երկրորդ՝ ընդգծված բացասական վարկանիշ չունեն՝ ի տարբերություն մի շարք այլ պաշտոնյաների»: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ես Ռեմբո չեմ, Ռեմբոն Ռուբոյենք են, որ 20-30 ախրաննիկով են ման գալիս. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ, իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հ...
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ...
Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է սկսում. Գեւորգ Պետրոսյան
Երբ պետության երրորդ դեմքը (ի պաշտոնե) դիտավորյալ չի կատարում օրինական դատական ակտը, թվում է, թե թքում է արդարադատության...
Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել․ «Հրապարակ»
«Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին...