«Նախարարը եկավ, ժամանակ տվեց՝ «պետք է լքեք ձեր խրամատները»: Ստիպեցին լքել». Քաջարանի ղեկավար
«Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ, Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանը պատմեց, որ դեռ Ջաբրայիլի մարտերի ժամանակ վարչապետը կոչ է արել անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը, իսկ դեկտմբերին իրենց ստիպել են լքել խրամատները:
«Մարտերը դեռ Ջաբրայիլում էին, վարչապետը կոչ արեց Սյունիքի համայնքապետերին անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը: Պատկերացնո՞ւմ եք Սյունիքն ու Ջաբրայիլն իրարից քանի կիլոմետր են հեռու: Կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտ 40 կմ անվտանգության գոտին պահել ենք, ընդ որում՝ դա հեշտ չի եղել, մենք կռվով ենք էդ ամենը վերցրել ու նենց խրամատարվորված... Եվ ի՞նչ եղավ դրանից հետո՝ նախարարը եկավ, ժամանակ տվեց՝ «պետք է լքեք ձեր խրամատները»: Ստիպեցին լքել:
Ոչ մի ռազմամթերք, մի հատ փամփուշտ... ասացին՝ չենք կարող օգնել: Մինչ օրս պետության կողմից ոչ մի աջակցություն չի եղել», - ասուլիսում ներկայացրեց Քաջարանի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...