Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում. Սենոր Հասրաթյան
Բզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է, թեկուզև, այս անգամ՝ պարտված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Բզկտված ու հուսահատ Հայրենիքի վերջին հենարանն իր բանակն է, թեկուզև, այս անգամ՝ պարտված... Ժողովրդից ծնված բանակը, որքան էլ դժվար, պետք է նորից դառնա այն, ինչպիսին նրան ստեղծել ու ոգեշնչել է ժողովուրդը... Բանակում «նախկիններ» ու «ներկաներ» չեն լինում... Բանակի նախկինն ու ներկան նրա անցած մարտական ուղին է՝ հաճախ վերելքներով, իսկ որոշ դեպքերում՝ նաև անկումներով... Բանակին ու նրա զորավարին կարող է վիրավորել թշնամին, բայց ոչ երբեք նա, ով իր անվտանգության համար պարտական է հենց նույն այդ բանակին և նրա անցած ուղու ծանրությունն ուսած զինվորական մարդուն... Մարդիկ լինում են տարբեր, այդ թվում՝ նաև զինվորականները... Նրանք, իրենց ուժեղ կողմերով հանդերձ, կարող են ունենալ նաև թուլություններ, ինչը բնական ու երկրային է... Զինվորական մարդու մասին կարծիք հայտնելուց առաջ յուրաքանչյուր ոք պարտավոր է առանձնանալ ինքն իր խղճի հետ և պատասխանել սոսկ երկու հարցի. առաջին՝ ի՞նչ եմ արել ես, որ չի արել նա Հայրենիքի համար և, երկրորդ՝ ի՞նչ է արել նա, որ ես չեմ արել Հայրենիքի համար...
Հ.գ.-Բանակին պետք է վստահել, իսկ զինվորական մարդուն՝ հարգել, ինչն ավաղ մեր երկրում այսօր կիսատ ու անկատար է... Անկատար է, քանի որ նա, ով առաջինը պետք է հարգի բանակը ներկայացնող զինվորական մարդուն և իր վերաբերմունքով օրինակ ծառայի շարքային քաղաքացու համար, ոչ միայն իր կենսագրությամբ անհաղորդ է բանակային կյանքին, այլև միամտորեն կարծում է, թե զինվորական մարդն իր կատարածուն է, և նրա հետ կարելի է վերաբերվել այնպես, ինչպես կամենում է թիվ մեկ պատահականությունը…»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...