Արթուր Ղազինյան. Թուրքիան Փաշինյանից ակնկալում է փակել Հայկական հարցը, որից հետո կբացի սահմանը
Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական որոշումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն՝ ընդգծելով, որ մի մասն անմիջապես հայտարարեց այդ ընտրություններին մասնակցելու մասին, իսկ մյուս մասն առայժմ չի հայտնում իր դիրքորոշումը` խորը անվստահություն ունենալով Փաշինյանի անձի և նրա իշխանության նկատմամբ։
Իսկ ահա Թուրքիան շտապեց ողջունել Փաշինյանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշումը:
«Սակայն կա շատ ավելի կարևոր հարց. ինչո՞ւ ընտրվեց հունիսի 20-ը, ի՞նչ քաղաքական հաշվարկ ունի Փաշինյանը և ի՞նչ գործողություններ ունի անելու մինչև իր հրաժարականը։ Այստեղ թաքնված է հայկական շահի դեմ ամենամեծ վտանգը, նույնիսկ կարելի է ասել՝ դավադրությունը։
Փաշինյանը և իր թիմակիցները բազմիցս հայտարարել են «արժանապատիվ» պարտվելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց երազանքի մասին, մինչդեռ մինչ այս պահն այդ հարաբերությունները կարգավորված չեն։
Թուրքիայի նկատմամբ Փաշինյանի և իր թիմի առանձնահատուկ սերն այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ, սակայն շատերի համար դեռ պարզ չէ, թե ինչո՞ւ մինչ այժմ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ սահմանը, ինչո՞ւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ։ Ինչո՞ւ թուրքական և սդրբեջանսկան փողերը չեն հոսել Հայաստան` ջերմացնելու Հայաստանի «հպարտ» քաղաքացինրի հոգիները, հատկապես որ հարաբերությունների այս կարգավորման համար հիմնական խնդիր հանդիսացող Արցախի հարցը Փաշինյանն արդեն լուծել է և այն նվիրել է Ադրբեջանին, իսկ Հայաստանում իշխանության են գտնվում իրենց գաղափարական հոգեզավակները, երիտհայերը, որոնք հետևողական իրագործում են իրենց նախահայրերի՝ երիտթուրքերի կիսատ թողած գործը։
Փաշինյանին ընտրությունների նախօրեին օդ ու ջրի պես պետք է իր խաղաղասիրության դոկտրինը հիմնավորող որևէ արդյունք, շոշափելի ձեռքբերում, որը կարելի է «խաղաղության», իսկ իրականում թրքասիրության ու քիրվայության գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին։ Պատասխանը մեկն է. Թուրքիան Հայաստանի իշխանությունից և անձամբ Փաշինյանից ակնկալում է ապրիլի 24-ին հրաժարվել հայկական պահանջատիրությունից, ներել թուրքերին և վերջնականապես փակել Հայկական հարցը, որից հետո միայն թուրքիան կբացի Հայաստանի հետ իր սահմանը, իսկ Փաշինյանը կկարողանա սա ընտրություններին ներկայացնել որպես մեծ նվաճում և երկարատև «խաղաղության» ու «բարգավաճման» պատմական հնարավորություն», - ֆեյսբուքյան էջում գրել է Ղազինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական նավթին կփոխարինի հայկական պղինձը. Նիկոլ Փաշինյան
Շատ է նշվում այն մասին, որ Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան, Արագածոտնի մար...
Նիկոլ Փաշինյան. «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»
Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մ...
Բայդենը մտադրություն ունի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սպիտակ տան մամուլի քարտուղար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է կատարել Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր...
Ռուբեն Հայրապետյան. «Ալեն Սիմոնյանին թվում է, թե կարող է 3-րդ նախագահի ընտանիքի մասին ինչ ասես հաչել ու հանգիստ ապրե՞լ »
Եթե ուշադրություն դարձնեք, թե այս իշխանություններն ում են հալածել, կտեսնեք՝ բոլոր նրանց, ովքեր պայքարել են Ադրբեջանի դեմ...