Ռազմական բյուջեն կկրճատվի թե՞ ոչ. փոխվարչապետի պատասխանը
Ռազմական բյուջեի կրճատման հարց կառավարությունում չի քննարկվում և չի նախատեսվում քննարկվել: «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե կառավարությունը որոշել է կրճատել ռազմական բյուջեն, և նման քննարկում է արդեն եղել: ՀԺ-ն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, նման քննարկում եղե՞լ է:
«Մենք այս պահին քննարկում ենք բացառապես բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր, որոնց մասով տրվելիք լուծումների արդյունքում որոշ ծրագրերի գծով ծախսերը կավելանան, իսկ որոշների գծով կնվազեն»,- նշել է Գրիգորյանը:
Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել է, որ պաշտպանության ոլորտը, բնականաբար, եղել և շարունակում է մնալ կառավարության առաջնահերթությունը, և բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման գործընթացները միայն կնպաստեն ոլորտի ամրապնդմանը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Արտակ Դավթյանին իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում. վարչապետ
Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներո...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...