
Մանկապարտեզների եւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձերը 2 տարվա ընթացքում 20%-ով բարձրացել են. Երեւանի քաղաքապետ

Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը երկու տարվա ընթացքում բարձրացել են առնվազն 20%-ով: Այս մասին մարտի 16-ին Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հավելեց, որ 20%-ով (եթե ոչ ավելի) բարձրացել են նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձերը: «Ակնհայտ է, որ պետք է ավելիին ձգտել, բայց առաջընթացը ակնհայտ նկատելի է»,- նշեց Մարությանը: