Իրանը չի պատրաստվում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԱԳՆ
Իրանը չի պատրաստվում Արևմուտքի պահանջով խզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ անհիմն և անտրամաբանական է ակնկալել, որ այն երկրները, որոնք ունեն բարեկամական և գործընկերային հարաբերություններ Ռուսաստանի հետ, պետք է հրաժարվեն այդ կապերից միայն եվրոպական երկրների պահանջների պատճառով։
«Անտրամաբանական է սպասել, որ յուրաքանչյուր պետություն, որը հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ, պետք է խզի դրանք Եվրոպայի պահանջով»,- ընդգծել է Բաղային։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է նաև, որ եվրոպական երկրները նախ պետք է վերանայեն սեփական վարքագիծը և վերլուծեն Ուկրաինայում հակամարտության առաջացման պատճառները։
Նրա գնահատմամբ՝ մյուսներին քննադատելուց առաջ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել սեփական գործողությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հայտարարությունը՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ
Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է: Այս մասին հայտարարել է Վլա...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...