Երկաթուղիների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կան. Փաշինյան
Այն փաստը, որ Ռուսաստանից գնացքներն այժմ Ադրբեջանի միջով ուղևորվում են Հայաստան, իսկապես պատմական իրադարձություն է։ Դրա մասին այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպես արդեն ասացիք, նոր հնարավորություններ են բացվում»,- նշել է նա։
«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը ևս հասունացել է։ Նկատի ունեմ՝ մասնավորապես, Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Դրանք երկաթուղիներ են, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ են ընթանում։
Չեմ կարող ասել, որ այս պահին այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կան, սակայն կարծում եմ, որ իրավիճակը հասել է այն կետին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել»,- հավելել է Փաշինյանը։





























