ԱԱԾ-ն՝ Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի մասին

ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ տվյալներ ՀՀ ԱԱԾ–ում առկա չեն։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված այն լուրերը, որ նա հեռացել է Հայաստանից, քանի որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն աղբյուրին հայտնել էր, որ Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել նրա` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։

ԱԱԾ-ից հետաքրքրվել են նաև, թե արդյո՞ք ստուգում իրականացվում է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից լրտեսություն կատարելու լուրերի առնչությամբ։ «ԱԱԾ–ն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները»,–նշված էր մեր հարցին ի պատասխան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն