Հասարակություն

«Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել». բժիշկ Գևորգ Գրիգորյան

Lilit A. 555 դիտում
«Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել». բժիշկ Գևորգ Գրիգորյան

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավարակը նոր թափ է առնում, այսօր ունեցել ենք կորոնավիրուսով վարակման 818 նոր դեպք, միայն թե կան մարդիկ, որոնք թերահավատորեն են վերաբերվում հրապարակված թվերին: Այսօր առողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են, որովհետև մինչև մայիս Covax facility-ի կողմից ստանալու են AstraZeneca ընկերության արտադրած և բազմաթիվ երկրներում արդեն մերժված պատվաստանյութի 124.800 դեղաչափ: Իսկ դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները զուտ ուշադրություն շեղելու համար են… ինչքան փող էլ կպավ՝ կպավ…Ստեղծվում է արհեստական պահանջարկ, որպեսզի իրացվի պատվաստանյութը»:

 

Այս գրառման, «կորոնավիրուսի տարածման «կոճակը» սեղմելու, պատվաստանյութի ձեռքբերման և դրա արյունավետության մասին 168am-ը զրուցել է բժիշկ Գևորգ Գրիգորյանի հետ:

 

– Ի՞նչ  նկատի ունեիք՝ ասելով, որ «կորոնավիրուսի տարածման «կոճակը» կրկին սեղմել են», ո՞րն է նպատակը:

– Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել, իրացման խնդիր կա, իսկ վախն ամենաարդյունավետ գործիքն է բնակչության վրա ներազդելու համար, որ հետագայում՝ հենց կարողանան պատվաստանյութը բերել, սկսեն աջ ու ձախ պատվաստել: Կա նաև երկրորդ տարբերակ. դա քաղաքական գործընթացներն են, որովհետև օր օրի «Հայրենիքի փրկության շարժումը» թափ է հավաքում, ու իրենք փորձում են դրանով, թվեր նկարելով, այսպես ասած, մեղքը բարդել նրանց վրա: Այդ երկու հիմնական տարբերակներն են, որոնցով  պայմանավորված է այս ամենը, այլ տարբերակ չկա, որովհետև առաջին ալիքի, երկրորդ ալիքի, երրորդ ալիքի, ամեն ալիքի համար պետք է նպաստավոր պայմաններ լինեն, որ թվերը շատացնեն: Հիմա, եթե ինձ ցույց տան մի հատ նոր հայտնված գործոն, որի հետևանքով մեզ մոտ կարող էր ավելանալ այդ թվերը, ես կընդունեմ դա, բայց որևէ այդպիսի արտառոց գործոն չի եղել: Հենց սա է պատճառը, որ ինձ մոտ նման համոզմունք կա:

– Իսկ ինչպե՞ս են «նկարվում» թվերը, կրկնակի թեստավորումնե՞ր են արվում, շատ թեստե՞ր են անում վարակման մեծ թվեր ցույց տալու համար, թե՞ ուղղակի գրում են թվերը:

– Ուղղակի ասում են, որ այսքան մարդ է հայտնաբերվել: Օրինակ, ասում են, որ այսօր կորոնավիրուսով վարակված 818 մարդ է հայտնաբերվել, Դուք այդ մարդկանց տեսե՞լ եք, ճանաչո՞ւմ եք, ո՞վ է ճանաչում: Մենք տեսնում ենք թվեր, չենք տեսնում մարդկանց: Այսինքն՝ հիմա ես կուզեմ, կհայտարարեմ, որ 4000 հոգի է վարակվել, կամ ասում են՝ արել ենք 2000 թեստ, կամ 4000 թեստ, թող ասեն՝ արել ենք 8000 թեստ, 5000 հոգի է հայտնաբերվել, և՞, դրանից ի՞նչը փոխվեց: Մարդիկ իմ շրջապատում նույն տեմպերով հիվանդանում, լավանում են, այսինքն համատարած հիվանդացություն ես դեռևս չեմ տեսնում:

 

– Իսկ ի՞նչ նորություններ կան՝ կապված պատվաստանյութերի հետ, հատկապես AstraZeneca-ի, որը պատրաստվում է ձեռք բերել և ներկրել Հայաստանը:   

– AstraZeneca-ն բազմաթիվ երկրներում արգելվել է, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ մեր Կառավարությունը որոշել է, որ Covax facility-ի կողմից տրամադրված 124.800 դեղաչափը պետք է ներկրեն Հայաստան, և այդ դեղաչափերը ներարկվելու են հիմնականում  ծերանոցներում բնակվող մեծահասակներին, ովքեր, այսպես ասած, իրենց հարազատների առօրյա խնամքի տակ չեն, ինչ եղավ՝ եղավ: 70 % էֆեկտիվությամբ և բավականին լուրջ կողմնակի ազդեցություններով պատվաստանյութ է:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250