ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների) և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։
Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Ամուսնանալու որոշումը կայացրել են ռազմաճակատում. ՊՆ Վաղարշակ Հարությունյանը ներկա է գտնվել պսակադրության արարողությանը
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարութունյանը ներկա է գտնվել ԶՈՒ զինծառայողներ, մայոր Արա Զախարյանի և լեյտ...
Պատերազմի օրերին, իշխանությունը 890 մլն դրամ կանխավճար է փոխանցել AstraZeneca ընկերությանը. Գևորգ Գրիգորյան
Փաստորեն AstraZeneca ընկերության արտադրած 70% արդյունավետություն ունեցող և 13 երկրների կողմից մերժված պատվաստանյութը գնե...
«Թվեր են նկարում, որ հետո կարողանան պատվաստանյութն իրացնել». բժիշկ Գևորգ Գրիգորյան
Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավարակը նոր թափ է առնում, այսօր ունեցել ենք կորոնավիրուսով վարակման 81...
Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել, սա պլանավորված գործարք է. Հակոբ Ճաղարյան
Գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էՀՀ վարչապետի նախկին...