Հայ մարմնավաճառերը Շուշի չեն այցելել. Արցախի ԱԻՆ-ը հերքում է
Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն` համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ: Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն»,– գրում է Թադևոսյանը:
Նա նաև հորդորում է չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել դրանք։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահի աշխատակազմը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ։ «Տա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մարալ Նաջարյանն արդեն Բեյրութի իր տանն է
Ադրբեջանի կողմից գերեվարված Մարալ Նաջարյանը հասել է Լիբանան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լիբանանահայ Հակոբ Հավ...
Դավթյանի ԳՇ պետ նշանակվելը Քոչարյանի պլանների վրա մի մեծ տապանաքար է դնում. «Հրապարակ»
«Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ չստորագրեց Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը, որի վերաբերյալ առաջար...
Ձերբակալվել է շուրջ 180 զինծառայող, 12 հրամանատար, երկու բարձրաստիճան սպաներ թիրախում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչութ...