Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը
«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը: Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:
«Պետք է չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակված է, գնացեք, փակեք այն մուտքերը: Տղերք, առաջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, այն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդի համար հարիր որոշում»,- ասաց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է գիշերը 200-400 անձից բաղկացած հերթապահություն սահմանել, որպեսզի մուտքերը շարունակեն մնալ փակ:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
Հայտնի է, թե երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...