ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան
Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ բանակը միասնական է և երբևէ չի նահանջելու, այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի խնդիրը չէ:
«Վստահաբար բանակը չի նահանջելու, քանի որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չի, և ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց, որտեղ նահանջ չի լինելու»,- ասաց նա:
«Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ:
«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նաև անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին, որը ուղարկվել է դատարան:
«Շուտով կլինի դատը և կիմանանք՝ ինչ է լինելու: Ես երբեք իմ ասածներն ու կոչերը չեմ մեկնաբանում, դա իրավաբանների գործն է: Այս ամենը բնական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնել»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, քաղաքացիները և ընդդիմությունը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոբուսներով ոստիկանական ուժերի համալրում. ի՞նչ իրավիճակ է Դեմիրճյան փողոցում
Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան` գիշերելով Բաղրամյան պողոտայում և երեկվանից...
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
ՊՆ-ն ՝ «Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի» հրապարակման և տեսանյութի մասին
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որին կից նշվում է, որ Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քա...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Պեսկովը ՝ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու հայտարարության մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է ՝ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ ինքը ցանկանում է մասնակցել ընտրությո...