Քաղաքականություն

Որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում. Կարեն Վրթանեսյան

Որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում. Կարեն Վրթանեսյան
Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։Եւ, որպես այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի…

Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։

Եւ, որպես այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի ստորագրությամբ նշանակում են Արտակ Դավթյանին «ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Վրթանեսյանը։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ Նիկոլն, ըստ էության, ստիպված եղավ ընդունել, որ ոչ մի բան չի կարող անել ԳՇ պետի հարցում։

Եւ, որպես այլընտրանք, որոշել են երկիշխանություն առաջացնել ԳՇ-ում ու Վաղարշակի ստորագրությամբ նշանակում են Արտակ Դավթյանին «ԳՇ-ում հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա»։

 

Ոչ մի փաստաթղթում նման պաշտոն չի հիշատակվում, ըստ այդմ` ենթադրում եմ, որ դա նորաստեղծ պաշտոն է, պարզ չէ նաև, թե ում հատուկ հանձնարարությունները պետք է կատարի այդ ավագ սպան։

Նաև ինձ համար պարզ չէ, թե ինչ իրավունքով է «պաշտպանության նախարար» Վաղարշակը ինչ-որ մեկին ԳՇ-ում պաշտոնի նշանակում, ինչքանով տեղյակ եմ, նման իրավասություն նա չունի։

Հ.Գ. Եթե ճիշտ եմ հասկացել այս ամենը, ապա սա սահմանադրական կարգի տապալում է Նիկոլի կողմից։ Թվով չեմ հիշում արդեն որերորդը...»,- գրել է Վրթանեսյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250