Կեղծ միջնորդի կարիք չկա. նախագահականից ևս մեկ հերքում
Հայաստանի Հարապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը ստորև`
«Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: Հերթական անգամ փաստում ենք, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:
Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են, ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...