Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետի հետ
Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը մոտ 10-15 է։
Նշենք, որ այսօր ցերեկը նրանք փակել էին Նոյեմբերյան-Երևան ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Չոբանյանի հետ։ Բողոքի ակցիայի և հանդիպման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն է։
Ինչպես արդեն հաղորդել ենք, ավելի վաղ սոցիալական ցանցերում և տարբեր ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ՌԴ-ի մոտ 500 խաղաղապահներ և ադրբեջանցիներ չափումներ են իրականացնում սահմանի երկայնքով: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր պաշտպանական գերատեսչությունը։
Սակայն սահմանի այդ հատվածի մասին տարբեր ու հակասական տեղեկությունների հոսքը չի դադարում։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահը հետ է վերադարձրել Արտակ Դավթյանին ԶՈւ ԳՇ պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը
Հայաստանի Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու...
ՀՀ նախագահը ունի 1 օր, հակառակ դեպքում Օնիկ Գասպարյանը կհամարվի ազատված
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ 1 օր ժամանակ ունի, որպեսզի Սահմանադրական դատարան ուղարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ...
Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա. ովքե՞ր են ներառված կազմում
Մարտի 16-18-ը Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Դիպուկահարներ՝ Ազգային ժողովի շենքում
Դիպուկահարներն Ազգային ժողովում են, տարածքում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:Ավելի վաղ զոդվում էին նաև ԱԺ դարպասներ...