Հասարակություն

Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ

Որքան պաշտպանված են մարդու իրավունքները, այնքան ամուր է անվտանգությունը. ՄԻՊ
Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։«Որքան պաշտպանված են մարդու…

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ կապված գործընթացին:

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Սա Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի հատվածն է, որ վերաբերում է նրան, թե սահմանների գործընթացում մարդու իրավունքների տեսանկյունից ինչ հիմնական սկզբունքներ կան միջազգային իրավաբանությունում, ինչպես նաև ներկայացվում են Սյունիքի մարզում մեր արձանագրած մարդու իրավունքների խնդիրները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հաղորդումն այս հարցով ամփոփվում է` միջազգային կոնկետ կառույցների ներկայացնելու նպատակով»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Բացահայտ կասեմ՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ. Ալիև

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հատվածներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250