Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ
Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն:
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը:
Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ:
Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բսռերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն):
Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում (ապացույցները կից տեսանյութում են):
Այս ամենը ևս հիմնավորում է, որ, Սյունիքի մարզի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ նրանք (դրոշներն ու ցուցանակներն էլ) չպետք է լինեն»:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար. Tert
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտա...
Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստանի «Էրեբունի» ռազմակայան
Համացանցում տեղեկություն եւ լուսանկար է տարածվում, որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստան...
Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում ադրբեջանցի սահմանապահներն, որոնք անցել են Կապանով և տեսագրել ճանապարհը
Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայ...