Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ԱԱԾ-ի հայտարարություններին՝ կապված մարզի մի շարք գյուղերում ադրբեջանցիների կողմից չափագրումներ անելու լուրերի հետ:
Նա, մասնավորապես, գրել է. «Տավուշի մարզպետը հերոսական տեքստ է հրապարակել ու անբարո հանցագործներ անվանել բոլոր նրանց, ովքեր ուզում են հասկանալ, թե էս պահին ի՞նչ է կատարվում Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում։ Մարզպետը էնպես է հուզվել, ոնց որ ոչ թե ինքը, այլ մենք ենք էն իշխանության ներկայացուցիչը, ովքեր 43 օր գոռացին՝ «հաղթելու» ենք ու 44-րդ օրը Արցախը հանձնեցին թուրքին։ Ինձ ևս ահազանգել էին, որ ադրբեջանցիները, իրենց GPS-ը գրկած՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ գյուղում սահմանագծում են անում։ Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որևէ միլիմետր չի տրվելու։ Իսկ թե ինչի՞ են ռուս խաղաղապահները գյուղում, Պաշտպանության նախարարության պատասխանը խիստ զվարճալի էր։ Ի դեպ, նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիայի տեքստի նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հետ կապված հատված կար, որը հետո տեքստից անէացավ։ Հա, եթե պարզվեց, որ այդուհանդերձ, գյուղացիների ահազանգը ճիշտ է և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը»:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար. Tert
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտա...
Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստանի «Էրեբունի» ռազմակայան
Համացանցում տեղեկություն եւ լուսանկար է տարածվում, որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստան...
Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում ադրբեջանցի սահմանապահներն, որոնք անցել են Կապանով և տեսագրել ճանապարհը
Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայ...