Եթե թուրքը մտնի մեր տարածք, նա դուրս կգա հորիզոնական դիրքում. Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյան
«Կան մարդիկ, ովքեր մտածում են՝ ինչի համար կառուցել, եթե ստիպված են ամեն ինչ տալ թուրքերին: Ես ուզում եմ ասել, որ մենք չենք պատրաստվում ոչինչ տալ թուրքերին: Մենք շատ հաստատ հայտարարում ենք, որ նրանք չեն մտնում մեր տարածք, եթե այդպես անեն, նրանք հաստատ գիտեն, թե ինչ կարող է պատահել: Մենք նրանց ասացինք, որ այս ամենը տեղի է ունեցել մեր կամքին հակառակ: Մենք կշարունակենք պաշտպանվել, կշարունակենք պայքարել: Գյուղ վերադարձողներն ավելի շատ կլինեն, եթեբնակարանային խնդիրը լուծվի, մենք շատ արագ կկազմակերպենք մարդկանց վերաբնակեցումը: Մեր գյուղում հաստատվել ցանկացողները շատ են: Կարծում եմ, եթե կառավարությունը որոշի, բնակարանային հարցը շատ արագ կլուծվի: Մենք չենք հաշտվել կատարվածի հետ, բայց չի եղել մի դեպք, երբ ադրբեջանցիները մտնեն գյուղ: Եթեթուրքը մտնի մեր տարածք, նա դուրս կգա հորիզոնական դիրքում: Մենք պաշտպանում ենք մեր գյուղը և ոչ մի գնով չենք պատրաստվում հեռանալ: Մենք խաղաղասեր մարդիկ ենք, ոչ մեկին չենք խանգարում, թույլ չենք տա, որ նրանք խանգարեն մեզ», - ասել է Քաշաթաղի Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն. Վայբերով վիրուս է տարածվում, ջնջեք. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Վայբերով հաղորդագրություն է գալիս, որում ասվում է, որ դուք կարող եք ստանալ ֆանտաստիկ մրցանակ։ Տեղեկատվության անվտան...
ԱԱԾ-ն՝ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման մասին
ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանախոս անձանց ավտոմեքենայից կատարված նկարահանման և համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ...
Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք. Տիգրան Աբրահամյան
Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հ...
«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. պարզաբանում
Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկությ...