ԳՇ պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները, և բանակի վերակազմակերպելը կարճ ժամանակի խնդիր է. Սարգսյան
Երևի թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը 30 տարի բանակ չեն ունեցել, նրանց բանակը եղել է «ֆեյքերը», «սորոսները», ապազգային տարրերը, մորթապաշտները, և տրամաբանական է, որ ինքը պետք է ասի, որ բանակ չենք ունեցել. այս մասին ՊՆ շենքի դիմաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աջակցող ակցիայի ընթացքում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 30 տարի բանակ չենք ունեցել: Բանակը քանդեցին վերջին 3 տարվա ընթացքում, ինչով հնարավոր էր քանդել, քանդեցին, սկսեցին որակավորել գեներալներին, զինվորականներին կաշառակերների ու չիմացողների և կամաց -կամաց քանդեցին, հիասթափեցրին բանակի հրամանատարական կազմին, մարդկանց, ովքեր օրուգիշեր խրամատներում, առաջին գծում կայացնում էին բանակը: Անհրաժեշտ է հավաքվել և սատարել բանակին, ԳՇ պետը, գեներալները շատ լավ գիտեն իրենց պարտականությունները, և բանակի վերակազմակերպելը կարճ ժամանակի խնդիր է»,- նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Հայտնի է, թե երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում...