Կեղծ է լուրը, թե հանրահավաքին ավտոբուսով մարդ են բերել և մեքենաներին վճարել պետբյուջեից
Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից զեկուցված՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Որոշմամբ նախատեսվում է երկարաձգել դիմումներ ներկայացնելու ժամկետները և ընդլայնել կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը։
Տելեգրամյան որոշ ալիքներ, այնուհետև լրատվական կայքեր սկսեցին գրել, թե իբր «իշխանությունը վերջին հանրահավաքին ավտոբուսներով մարդ է բերել և այդ մեքենաներին վճարում է բյուջեի միջոցներից՝ այսօրվա ընդունած որոշմամբ»։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նախագծի վերաբերյալ շահարկումներն ամբողջապես անհիմն է ու կեղծ։
Նախ պետք է հասկանալ, որ որոշման նպատակն է աջակցել կորոնավիրուսային համավարակից տուժած ոլորտներից մեկին՝ տուրիստական ուղևորափոխադրող ընկերություններին։ Այն չի կարող մեկնաբավնել որպես ուղևորափոխադրող ընկերությունների ծառայության գնում։
Բացի դրանից՝ այս նախագիծը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ վերջին օրերի քաղաքական իրադարձությունների հետ։ Դրանում համոզվելու համար անհրաժեշտ է ընդամենը ուսումնասիրել շահագռգիռ մարմինների առարկությունների և առաջարկությունների ամփոփաթերթը։ Օրինակ՝ Ֆինանսների նախարարությունը որոշմամբ նախատեսվող 50 մլն բյուջետային հատկացման մասին իր կարծիքը հայտնել է դեռևս փետրվարի 10-ին, մինչդեռ կեղծիք տարածողների մատնանշած քաղաքական իրադարձությունները սկսել են զարգանալ փետրվարի 25-ից՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը բղավեց, իսկ Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխա...
Վիրավորումների և մահացությունների մեծ մասը բեկորային էր. պահեստազորի սպա
«Իրավունք» թերթը գրում է. «Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում...
Անհետ կորածների հարցերով մոտ 2500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրակ...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք. մահացել է 9 մարդ
Հայաստանում մարտի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհա...