Անհետ կորածների հարցերով մոտ 2500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Շարունակում է գործել ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաև «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի հատ դուրս արի. Անդրանիկ Քոչարյանը բղավեց, իսկ Սասուն Միքայելյանն էլ թեթև հրեց լրագրողին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախգահ Սասուն Միքայելյանին, որոնց նա չէր պատասխա...
Լարսում 15 օր է՝ 1000-ից ավելի հայկական բեռնատարներ են կանգնած. ադրբեջանցիներին ռուսներն են օգնում անցնել
Ռուս-վրացական անցակետում արդեն 15 օր է՝ արգելափակված են հայկական բեռնատարները: Թեև պաշտոնապես նշվում է մոտ 600 բեռնատարի...
Կեղծ է լուրը, թե հանրահավաքին ավտոբուսով մարդ են բերել և մեքենաներին վճարել պետբյուջեից
Այսօր Կառավարության նիստում հավանության արժանացավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից զեկուցված՝ «Կորոնավիրուսի տ...
Վիրավորումների և մահացությունների մեծ մասը բեկորային էր. պահեստազորի սպա
«Իրավունք» թերթը գրում է. «Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում...